Նիկոլը «կինոյի տղաներին» չի սիրում, քանի որ այս կինոն իրենն է, հետևաբար, միակ «տղան» ինքն է: Սոցիալական օրինաչափություն է, որ իշխանական թիմերում տարբեր դրդապատճառներից ու հիմքերով տարբեր փուլերում տարբեր կերպարներ սկսում են իրականությունից կտրվել ու իրենց թիմային իրականությանը փորձել վերևից նայել. նման դեպքեր ՔՊ-ում եղել են ու դեռ էլի կլինեն:
Նման դեպքեր ընդդիմադիրների շարքերում էլ են լինում:
Հետևաբար, երբ որևէ մեկը սկսում է իրեն «կինոյի տղա» զգալ, նրան շատ արագ փորձում են ցույց տալ իր տեղը: Դա անում են տարբեր գործիքակազմերով, առավել գրագետ ու անգրագետ, բայց անում են:
Նման գործերի համար են նաև պահվում արփիդավոյաններն ու հովիկաղազարյանների նման կերպարները:
Ի դեպ, մինչև երեկվա միջադեպը նմանօրինակ միջադեպեր եղել են Սիմոնյան Ալենի ու Ավինյան Տիկոյի հետ: Արգիշտը երրորդն էր, բայց՝ ոչ վերջինը:
Ի դեպ, Արգիշտը, չլինելով ՔՊ-ից, ահռելիագույն ինֆո ունի առաջին հերթին հենց նիկոլի մասով, այնպես որ:
Ալեն Ղևոնդյան